Ի՞նչ իրավիճակ է կրակոցներից հետո Վերին Շորժայի սահմանին

Ի՞նչ իրավիճակ է կրակոցներից հետո Վերին Շորժայի սահմանին

«Վերին Շորժայում իրավիճակը հիմա հանգիստ է, որևէ խնդիր չկա»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

Նշենք, որ հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն էր սկսել, ինչի արդյունքում հայկական կողմն ունի մեկ, ադրբեջանական կողմը երկու վիրավորում ստացած զինծառայող:

«Կրակոցները հնչել են երկու օր առաջ, տևել է երկու- երեք րոպե, բայց անգամ ես կրակոցի ձայն չեմ լսել: Սահմանապահներն իրենց տեղերում կանգնած են: Բնակիչների մոտ անհանգստություն չկա, ուղղակի այդ ուղղությամբ անասուններին արոտի չեն տանում, քանի որ ադրբեջանցիները կանգնած են»,- մանրամասնեց Երանոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում