12 հրազենային վնասվածք. հայտնի են դարձել Հայիթիի նախագահի սպանության մանրամասները

12 հրազենային վնասվածք. հայտնի են դարձել Հայիթիի նախագահի սպանության մանրամասները

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը 12 հրազենային և այլ վնասվածքներ է ստացել, իսկ նրա նստավայրն ավերված են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, սպանության հանգամանքի մանրամասները ներկայացրել է Juno7 պորտալը:

Երկրի 53-ամյա առաջնորդին հայտնաբերել են տասնյակ վնասվածքներով, որոնք հասցվել են 5,56 և 9 մմ տրամաչափերով զենքից: Փամփուշտները խոցել են ձախ ականջը, աջ ձեռքը և ձախ ոտքը, մի քանի անգամ կրակել են նրա որովայնին և մեկ անգամ ճակատին: Պարզվել է նաև, որ նախագահի ձախ աչքը տեղից դուրս էր եկել, իսկ ձախ ոտքը՝ կոտրվել:

Հաղորդվում է, որ մարդասպանները մի քանի ճամպրուկ են տարել, իսկ նստավայրն ավերել են: Սենյակներից շատերում փամփուշտների հետքեր են հայտնաբերվել: Նախագահի թիկնապահները հարձակման ժամանակ չեն տուժել: Նրա կինը հոսպիտալացվել է ծանր վիճակում և բուժօգնություն է ստանում Ֆլորիդայում: Երեխաները նույնպես արտասահմանում են:

Հիշեցնենք, որ նախօրեին անհայտն անձինք գրոհել են Հայիթիի նախագահի նստավայր, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Երեկ հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել:

ԼՐԱՀՈՍ
19:54 • 08/07
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
19:42 • 08/07
Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգության մասին խոսելու համար Ադրբեջանն ինձ մահվան է դատապարտել, ո՞ւր է մեր պետությունը, ինչո՞ւ չի պաշտպանում իր քաղաքացուն. Համլետ Պետրոսյան (տեսանյութ)
youtube subscribe
19:29 • 08/07
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի
19:11 • 08/07
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չէ, նրա գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվում. փաստաբան
19:06 • 08/07
Գործարկվել են Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը. Հակոբ Կարապետյան
19:00 • 08/07
Ասում են՝ Արիության մեդալ ստացած Քյարամյանը կազմակերպել է Շուշիի պաշտպանությունը. եթե դա այդպես

Հետևեք մեզ նաև Telegram-ում