Փոշմանել են… փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

Փոշմանել են… փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը, և մի շարք նախարարություններ, որոնք 2018-ին միավորել էին, կրկին ուզում են առանձնացնել։ Խոսքը մասնավորապես գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է, իսկ սփյուռքի գրասենյակը հնարավոր է փակվի և որպես բաժին՝ գործի ԱԳՆ կազմում։

Եթե որոշումն ընդունվի, ապա նախագիծը պետք է ներկայացվի նոր գումարման խորհրդարանի հավանությանը՝ հենց առաջին նիստին, որպեսզի խորհրդարանը հաստատի, ապա միայն ձևավորվի նոր կառավարություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում