Պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, իսկ ԱԱԾ աշխատակիցներին զգուշացրել են. «Իրավունք»

Պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, իսկ ԱԱԾ աշխատակիցներին զգուշացրել են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, որպեսզի պարտադիր պատվաստվեն Covid-ի դեմ և ներկայացնեն տնօրինությանը փաստ` պատվաստման մասին: Հակառակ դեպքում` պետք է աշխատանքից ազատման դիմում ներկայացնեն:

Ըստ նույն աղբյուրների, այլ է իրավիճակն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների շրջանում: Նրանց զգուշացվել է, որ չպատվաստվելու դեպքում, թեպետ չեն ազատվի աշխատանքից, բայց կզրկվեն պարգևավճարներից, և աշխատավարձից կրճատումներ կարվեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում