Կրակոցներ Գորիսում՝ նախկին ու ներկա մարզպետների որդիների մասնակցությամբ

Կրակոցներ Գորիսում՝ նախկին ու ներկա մարզպետների որդիների մասնակցությամբ

Ժամեր առաջ Գորիսում կրակոցներ են հնչել, ինչի վերաբերյալ Tert.am-ին մանրամասներ են հայտնել դարձել։

Ըստ աղբյուրի` կրակոցները հնչել են Գորիս քաղաքի կենտրոնում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների, այդ թվում՝ ավագ որդու և Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների, մասնավորապես որդու՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ։

Ըստ աղբյուրի` կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներձագն է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխում են Երևան։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Կապանում է գտնվում, որդու մասնակցությամբ կրակոցներ հնչելու միջադեպի մասին տեղեկություն չունի։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպի առիթը նախկինում ունեցած հարցերն են. կասկածներ կան, որ կրակոց արձակողը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում