«Իմ քայլը» առաջարկում է ավելացնել պատգամավորների եկամուտները 200 000–ական դրամով

«Իմ քայլը» առաջարկում է ավելացնել պատգամավորների եկամուտները 200 000–ական դրամով

ՀՀ Ազգային ժողովը վաղը` հուլիսի 15-ին, արտահերթ նիստ կգումարի։ Խորհրդարանի կայքում հրապարակված օրակարգի համաձայն` անհետաձգելի համարված օրինագծերից մեկը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ի փոփոխությունն է։

Դրանով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ Այսինքն` ավելացնել 5 անգամ։

Նշենք, որ օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։

Նրանք իրենց առաջարկը հիմնավորում են նրանով, որ նշված կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում:

Բացի այդ, ըստ նրանց, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, որի արդյունքում Ազգային ժողովի ու պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակն ընդլայնվել է։

Նրենք, որ փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն` 2022թ–ի հունվարից։

 

Read more: https://armeniasputnik.am/armenia/20210714/28281804/az-artahert-nist-200-000-patgamavori-ekamut.html

Հետևեք մեզ նաև Telegram-ում