Թուրքիան փորձում է օգտագործել Անիի ավերակները զբոսաշրջությունը զարգացնելու համար
Նմանատիպ
Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն հայտարարել է, որ թեեւ պատմական Անի քաղաքում հնագիտական պեղումներ իրականցվում են, սակայն, կատարվող աշխատանքները բավարար չեն:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Թեփեն նշել է, որ Անիի ավերակները կարեւոր դեր եւ նշանակություն ունեն զբոսաշրջությունը Կարսում զարգացնելու գործում:
«Ցավոք, Անին արդեն մի քանի տարի է’ լքված վիճակում է: Թեւ մանր-մունր աշխատանքներ կատարվում են, սակայն, այդ գործերի համար մեր բյուջեն շատ փոքր է, եւ այս տեմպերով, նույնիսկ 50 տարում չենք կարող ոտքի կանգնեցնել Անին», -ասել է նա:
Հազարումեկ եկեղեցիների քաղաք Անին Հայաստանի մայրաքաղաք է հռչակվել 1050 տարի առաջ’ Բագրատունի Աշոտ Գ (Ողորմած) թագավորի կողմից: Անին եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքը: Այն գոյություն է ունեցել Նոր քարի դարաշարջանից սկսած: 5-9-րդ դարերում Անին ամրոց է եղել, 9-16-րդ դարերում’ մշակութային եւ տնտեսական կարեւոր կենտրոն եւ ունեցել է շուրջ 100 հազար բնակիչ: Քաղաքն իր անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հանդիսացել էր հեթանոս հայերի կրոնական կենտրոնը: Անին առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում: Անին դիմացել է բա զմաթիվ պատերազմների, հարձակումների եւ պաշարումների, բայց 1131 թ-ի հզոր երկրաշարժն ավերակների է վերածել քաղաքը: Այսօր UNESCO-ն Անիի ավերակները ճանաչում է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում