-7.9 C
Yerevan

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Նմանատիպ

Ռոնալդուն 780 000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց է նվեր ստացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար...

Վանեվան գյուղն արդեն ունի լուսավորության ժամանակակից համակարգ

Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից,...

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Ամերիաբանկը Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2021 թ. Տարվա լավագույն բանկ մրցանակին:

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար: Կազմակերպիչների խոսքով, հաշվի է առնվել Բանկի շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, նորարարական բանկային ծառայությունների շարունակական ներդրումը, ռազմավարական փոխհարաբերությունները և թվայնացմանն ուղղված ակտիվ գործունեությունը:

Նշենք, որ Euromoney ամսագրի այս անվանակարգում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվում արդեն 8-րդ անգամ:

Այս տարին առանձնահատուկ էր այն առումով, որ մրցույթի մասնակցության համար ստացվել են ռեկորդային թվով դիմումներ:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մենք շատ հպարտ ենք, որ այսպիսի դժվար ժամանակներում արժանացել ենք այս հեղինակավոր մրցանակին: Չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, մեզ հաջողվեց վերահաստատել մեր դիմացկունությունն ու կայունությունը և պահպանել մեր բարձր ցուցանիշները: Մենք մշտապես հավատարիմ ենք մեր ռազմավարական նպատակներին ու շարունակելու ենք անել առավելագույնը` մեր միասնական նպատակների իրագործման համար»:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am:

Euromoney-ի մասին

Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության “Euromoney” հեղինակավոր ամսագիրն արդեն 50 տարի անընդմեջ լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Ամեն տարի ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության գնահատման գործընթաց, որի արդյունքները համարվում են վստահելի և կարևորագույն չափանիշ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք պաշտոնական կայք:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռոնալդուն 780 000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց է նվեր ստացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար...

Վանեվան գյուղն արդեն ունի լուսավորության ժամանակակից համակարգ

Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից,...

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...