Թուրքիայի նախագահը կողմ է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը
21/08/2013 16:21
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կողմ է արտահայտվել Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այս մասին Գյուլը հայտարարել է Թուրքիայում Վրաստանի նորանշանակ դեսպան Իրակլի Կոպլատաձեի հետ հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Թուրքիայի նախագահը կարեւորել է հատկապես տնտեսության, էներգետիկայի, առեւտրի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում հարաբերությունների զարգացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում