-5.9 C
Yerevan

Առևտուր Հայաստանի հաշվին կամ ինչու՞ են ազատազրկվել ընդդիմադիր համայնքապետերը. Politik.am

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։

Աղետ Հայաստանի ու հայության համար․ հնարավորություններ և լուծումների տարբերակներ

Արցախի շարունակվող շրջափակումը, որքան էլ այն աղետալի լինի մեր 120.000 հայրենակիցների ու հայկական երկու պետությունների համար, կարող է բովանդակային փոփոխություն մտցնել միջազգային տարբեր հարթակներում ընթացող բանակցային գործընթացում և նպաստել Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։

Politik.am-ը գրում է.

«Հայաստանի շուրջ և Հայաստանի վերաբերյալ կարևոր իրադրաձություններ են տեղի ունենում, որոնք հայ հանրության լայն շրջանակների համար քննարկման առարկա չեն դառնում, քանի որ իշխանությունները հանրությանը զբաղեցնում են ներքին տեսարաններով։

Ալիևը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը, որն արդեն նոր երանգներ է ստանում։ Ալիևը հայտարարում է, որ Երևանը, Սևանը, Զանգեզուրը «ադրբեջանական են» ու իրենք «վերադառնալու են այդ տարածքներ»։

Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն առավել ռադիկալ հայտարարություն է անում․ «Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան և, ինչպես գիտեք, մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսվել են այս տարածքից, վերջին անգամ 1988 թվականին:

Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի նույնպես պատմական իրողություն է: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց ամենաբնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների իրենց տներ վերադարձ, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբդուլաևան։

Այս հայտարարությունների ֆոնին լարվել է իրավիճակը սահմանին։ Նախիջևանի հետ սահմանին արդեն կա զոհ, իսկ Սև լճի տարածքից ադրբեջանական կողմը կրկին երկու հայ զինծառայող է գերևարել։

Ադրբեջանական այս ակտիվությանը և ագրեսիվությանը զուգահեռ Հայաստանը արտաքին ճակատում որևէ քայլ չի ձեռնարկում։ Ինչպես արդեն նկատել էինք, իշխանությունները զբաղված են ներքին գզվրտոցներ հրահրելով և հանրության համար տեսարաններ ապահովելով։

Այս օրերին ձերբակալվեցին և հետո կալանավորվեցին Սյունիքի խոշորացված գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին (Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան)։ Ազատազրկվեցին մարդիկ, ովքեր զբաղված էին հայրենիքի պաշտպանությամբ և նաև ընդդիմադիր էին այս իշխանություններին։

Եթե ասենք, որ Սյունիքի համայնքների ղեկավարներին ազատազրկել են, որպեսզի տարածքներ հանձնեն, ապա սխալված կլինենք, քանի որ Փաշինյանին այս կամ այլ համայքնների ղեկավարներ դեռևս չեն կարողացել խանգարել մինչև այս պահը հանձնել կարևոր տարածքներ, այդ թվում նաև Սյունիքի մարզից։ Իշխանությունները ընդդիմադիր համայնքապետերին ձերբակալել է, որպեսզի հանրության համար գերազդեցիկ տեսարաններ ապահովի, որպեսզի հանրության օրակարգ չմտնի Ալիևի հայտարարություններն ու Ադրբեջանի քայլերը։

Հանրությունն ու ընդդիմադիրներն իհարկե պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն քաղաքական հետապնդումների ենթարկվող համայնքապետերի հարցը, բայց չպետք է մտնել իշխանության խաղի մեջ և դա դարձնել ներքին հիմանական օրակարգը։ Հիմա պետք է ստիպել իշխանություններին դուրս գալ «ծակերից» պատասխանել Ադրբեջանին, իսկ հետո բացատրություն ներկայացնել հնարությանը, թե ինչ է կատարվում կամ ինչ առևտրի մեջ են Հայաստանի հաշվին»։

spot_imgspot_img