ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստը հետաձգվել Է
Նմանատիպ
Բրյուսելում Եվրամիության երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստը հետաձգվել Է Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհի վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական մի աղբյուրի:
Նրա խոսքով՝ նախարարների մեծ մասը «դեռեւս շարունակում են տեղեկատվություն ստանալ եւ խորհրդակցել իրենց մայրաքաղաքների հետ, նախքան ԵՄ-ի Խորհրդի նստավայր ուղեւորվելը»:
Աղբյուրը նշել Է, որ նախարարները «տեղեկատվություն են փոխանակում Սիրիայում քիմիական գրոհին վերաբերող հաղորդագրությունների շուրջ», թեեւ այդ հանդիպումը հրավիրված Է բացառապես Եգիպտոսի իրադրությունը քննարկելու համար:
Մեծ Բրիտանիան մտադիր Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը դնել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման հարցը: Այդ մասին այսօր հայտարարել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը: Նա «խորը անհանգստություն» Է հայտնել քիմիական զենքի կիրառմամբ գրոհի վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, որն իբր տեղի Է ունեցել Սիրիայի մայրաքաղաքի արվարձանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում