Արշակ Կարապետյանը նոր պաշտոնի է նշանակվել
20/07/2021 18:49
![Արշակ Կարապետյանը նոր պաշտոնի է նշանակվել](https://times.am/v3/wp-content/uploads/2021/07/2b8a4a6595d34288c194205a23365b68.jpg)
Նմանատիպ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– ասվում է Կառավարության որոշման մեջ:
Այսօր ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում