Հոսնի Մուբարաքը ազատության մեջ է
21/08/2013 17:13
Նմանատիպ
Եգիպտոսի դատարանն օգոստոսի 21-ին որոշում Է կայացրել ազատ արձակել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին այն բանից հետո, երբ նրա վրայից հանվել են մի շարք մեղադրանքներ. նա բանտից կարող Է դուրս գալ մինչեւ օրվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատական եւ իրավապահ մարմինների աղբյուրների:
Գործակալության աղբյուրը նշել Է, որ դատարանը հիմքեր չի գտել նախկին նախագահին այսուհետեւ Էլ բանտում պահելու համար, որտեղ Մուբարաքն սպասում Էր իր նկատմամբ հերթական դատավարությանը:
Իր հերթին Մուբարաքի փաստաբանը գործակալությանը հայտնել Է, որ իր պաշտպանյալը կարող Է ազատվել օգոստոսի 22-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում