-5.9 C
Yerevan

Ի՞նչ է սպասվում ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։

Աղետ Հայաստանի ու հայության համար․ հնարավորություններ և լուծումների տարբերակներ

Արցախի շարունակվող շրջափակումը, որքան էլ այն աղետալի լինի մեր 120.000 հայրենակիցների ու հայկական երկու պետությունների համար, կարող է բովանդակային փոփոխություն մտցնել միջազգային տարբեր հարթակներում ընթացող բանակցային գործընթացում և նպաստել Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։

«Աշնանը Հայաստանում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ, դրանք նախատեսված սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 17-ի փոխարեն կկայանան, համապատասխանաբար, հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին: Հիմա արդեն քաղաքական ուժերն սկսել են պատրաստվել այդ ընտրություններին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դրանց առանձնահատուկ ոգևորվածությամբ պատրաստվում են հատկապես իշխանությունները։ Ավելին, նրանք հույս ունեն ՏԻՄ ընտրություններում հերթական անգամ օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը և հաջողության հասնել։ Իշխանություններն իրենց գործը թեթևացնելու համար նպատակ ունեն մինչև աշուն հնարավորինս շատ համայնքներում հասնել գործող համայնքապետների պաշտոնանկության և սեփական թիմի ներկայացուցիչներին նշանակել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, իշխանությունը բավականին մեծ անհանգստություն ունի, քանի որ նրանք, ովքեր ընտրական գործընթացներում «վիզ են դրել» իրենց համար, երիտասարդ են, չունեն համապատասխան փորձ ու գիտելիք։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նախընտրական շրջանում խոսք են տվել իրենց աջակիցներին՝ «նրանց համար անել ամեն ինչ», սակայն ներկայումս գիտակցում են, որ նման թույլ կադրերով ընտրության գնալը կատարյալ ձախողում է, և իրենց կադրերն ուղղակի չեն «ձգելու»։

Ավելին, մենք տեղեկություն ունենք, որ ընդդիմադիր հիմնական ուժերը տրամադրված են ակտիվ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ինչի համար իրենց ներուժը կենտրոնացրել են և տեղերում լուրջ ֆիգուրներ են պատրաստվում առաջադրել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img