-1.9 C
Yerevan

Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան

Նմանատիպ

Լենինգրադի ապաշրջափակման ճակատամարտին մասնակցել են 100 հազար հայ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ կլոր...

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է զինվորի հայրը՝ Մկրտիչ Ավետիսյանը։

Միշա Ավետիսյանը 2020թվականի աշնանը Ադրբեջանի ագրեսիայով հրահրված Արցախյան վեջին պատերազմի մասնակիցներից մեկն է,ով ծանր վիրավորվել էր Ջրականում (Ջաբրաիլում)։ Նա հոկտեմբերի սկզբին ծանր վիրավորումներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։ Երիտասարդը որոշակի դրական դինամիկայից հետո այժմ գտնվում է Վերականգնողական կենտրոնում։

«Հույս չկար,որ տղաս կապրի,բժիշկների պնդմամբ, եթե անգամ ապրեր զրկված էր լինելու խոսելու և շարժվելու ունակությունից…ես չէի դադարում աղոթել և այսօր՝ չնայած բժիշկների պնդմանը,տղաս սկսել է խոսել։ Պատկերացրեք, Միշան հրաշքով անգամ քայլում ու ուտում է։ Նա շարժում է միայն աջ թևն ու աջ ոտքը,ուղեղը աշխատում է 50 տոկոսով՝ աջ կիսագնդի բացակայության պատճառով,ունի պարկախոցեր»,- պատմում է հայրը։

Ի դեպ Միշայի հայրը նշում է, որ տղան գտնվում է ծանր հոգեբանական վիճակում, բժիշկներն էլ խիստ են՝ անգամ պաղպաղակ ուտելը արգելված է։

Այն հարցին թե արդյո՞ք պետությունը ինչ-որ դրամական օգնություն ցուցաբերել է, նա պատասխանեց. «Օգնություն ստացել ենք բայց ավելի լավ է, այդ ամենի փոխարեն թույլատրեն տղայիս Գերմանիայում բուժեն,500 հազարից ավելի ծախս եմ արել,որ տեղափոխեմ, սակայն չեն տրամադրում համապատասխան թույլտվություն»։

spot_imgspot_img