Սերբիան և Կոսովոն կրկին կբանակցեն

Սերբիայի եւ Կոսովոյի կառավարությունների ղեկավարների միջեւ բանակցությունների հերթական փուլը Եվրամիության հովանու ներքո տեղի կունենա օգոստոսի 27-ին Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը ձեռք Է բերվել Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչի եւ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության կառավարության ղեկավար Հաշիմ Թաչիի հետ Էշթոնի հեռախոսային բանակցություններից հետո:

Բանակցությունների ընթացքում, մասնավորապես, կարծարծվի նոյեմբերի 3-ին Կոսովոյի տարածքում իշխանության տեղական մարմինների ընտրությունների անցկացումը, որոնք երկրամասի հյուսիսում բնակվող կոսովցի սերբերը մտադիր են արգելափակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում