Ղազախստանի հայերի նկատմամբ ճնշումներ են գործադրում. «Հրապարակ»
![Ղազախստանի հայերի նկատմամբ ճնշումներ են գործադրում. «Հրապարակ»](https://times.am/v3/wp-content/uploads/2021/07/9283d3d28f08e65c1acbecc8e9591001.jpg)
Նմանատիպ
Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում։ Հուլիսի 23-ին Կոկչետավ քաղաքում ձերբակալվել են շեբենի հանքի սեփականատեր, գործարար Աշոտ Պողոսյանը, նրա 43-ամյա դուստրը՝ Արեւիկը, որը 2 մանկահասակ երեխայի մայր է, եւ այս ընկերությունից շեբեն գնած Գալուստ Սահակյանը։ 3 հայ գործարարները մեղադրվում են տրանսնացիոնալ հանցավոր խմբավորում կազմելու մեջ։ «Գործը սարքված է եւ կարված է պարզապես իրենց բիզնեսները խլելու համար։ Որպեսզի կարողանային նստացնել, հատուկ հոդված են դրել՝ տրանսնացիոնալնայա գրուպիրովկա»,- պատմեց Սահակյանի կինը՝ Գայանե Աչոյանը։ Իսկ ինչո՞ւ «տրանսնացիոնալ»․ քանի որ Աշոտ Պողոսյանը ՌԴ քաղաքացի է, Գ․ Սահակյանը ՀՀ քաղաքացի է, իսկ Պողոսյանի դուստրը, որը Գալուստ Սահակյանի մոտ ֆինանսական տնօրեն է աշխատել, ղազախ ամուսին ունենալով՝ Ղազախստանի քաղաքացի է։ Ի դեպ, տեւական ժամանակ է՝ Ղազախստանում Հայաստանը դեսպան չունի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում