«Եկել նստել են մեր գյուղապետի խոտհարքներում». Նորաբակի բնակիչ. «Հրապարակ»
29/07/2021 08:04
![«Եկել նստել են մեր գյուղապետի խոտհարքներում». Նորաբակի բնակիչ. «Հրապարակ»](https://times.am/v3/wp-content/uploads/2021/07/984dbf8496a1b3214612214ee691292a.jpg)
Նմանատիպ
Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում թշնամին 2 ամիս առաջ է առաջ եկել: Վերջին օրերին կրկին մի քանի մետր առաջ են եկել: «Եկել նստել են մեր գյուղապետի խոտհարքներում, հիմա ուզում ենք նախիրը տանել արտը, վախենում ենք»,- ասաց Նորաբակի բնակիչներից մեկը:
Դիմացի փոքր բլրի գլխին թշնամու զորքն է նստած, իսկ նույն բլրի լանջին՝ ավելի ցածր դիրքում, հայկական զորքն է: Նորաբակի մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Գյուղի վերջին տունն ա իմ տունը, սաղին դիմել ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանով, մեր համայնքապետով-բանով, որ գոնե ամենքիս մի հատ զենք տան, հրաման չեն տալիս: Ընտրված վարչապետի կողմից էլ էս ա՝ տեսնում ենք․․․ ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչեւ ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում