Սերժ Թանգյանը համերգով հանդես կգա Կիեւում
Նմանատիպ
Սեպտեմբերի 19-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա լեգենդար երաժիշտ, System of a down խմբի սոլիստ Սերժ Թանգյանի համերգը: Այս մասին գրում է Rock Kiev կայքն ու ընդգծում, որ դա աշխարհահռչակ երգիչի առաջին ելույթն է Ուկրաինայում: Թանգյանը հանդես կգա մենահամերգով’ ուկրաինական նվագախմբի ուղեկցությամբ:
«Սերժ Թանգյանը ամերիկացի երաժիշտ է’ հայկական արմատներով: Նա System of a down խմբի ղեկավարն է, պայքարում է հայերի իրավունքների համար, շրջակա միջավայրի ակտիվ պաշտպանն է: 5 տարվա ընթացքում արվեստագետը հաջողությամբ երգեր է ձայնագրում, որոնք գրավում են երաժշտասերներին ամբողջ աշխարհում», նկարագրում է կայքը Սերժ Թանգյանին:
Նրա երրորդ’ Harakiri ալբոմը առաջատար դարձավ ամերիկյան եւ եվրոպական հարթակներում, իսկ ինքը Թանգյանը խոստացավ համաշխարհային շրջագայության մեկնել 2013-ին: Եւ նա պահում է իր խոսքը: Սա հոյակապ հնարավորություն է ուկրաինացի երկրպագուների համար, քանի որ Թանգյանն առաջին անգամ է այցելում Ուկրաինա, ընդգծում է Rock Kiev-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում