Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին
31/07/2021 16:43
Նմանատիպ
Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը:
Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը /60 կգ/: Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:
Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի վանաձորցի Արման Դարչինյանը /75 կգ/: Նա կհանդիպի ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ:
Հայտնի դարձավ նաև Հովհաննես Բաչկովի /63 կգ/ քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում