Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում է

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում է

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ 4։1 հաշվով հաղթեց իրանցի իր մրցակից Սարավիին և դուրս եկավ եզրափակիչ։

Գոտեմարտի ավարտից 48 վայրկյան առաջ Արթուր Ալեքսանյանը ոտքի վնասվածք է ստացել, բայց, ցուցադրելով կամային ուժեղ հատկություններ, հաղթական ավարտին է հասցրել գոտեմարտը։

Օլիմպիական ոսկու համար մեր ըմբշամարտիկը կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվնոեվի հետ։

Ցավոք, կիսաեզրափակիչ հասած մեր մյուս ըմբշամարտիկը՝ Կարապետ Չալյանը, դեպի եզրափակիչ տանող իր գոտեմարտը պարտվեց և վաղը կփայքարի բրոնզե մեդալի համար։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում