ԱԺ նախագահի քվեարկությունը դադարեցվել է: Նոր քվեարկություն կլինի

ԱԺ նախագահի քվեարկությունը դադարեցվել է: Նոր քվեարկություն կլինի

ԱԺ նախագահի քվերակությունն ԱԺ-ում դադարեցվել է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.amxը, հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ «Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-հայտարարեց պատգամավորը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո գումարել լրացուցիչ նիստ՝ 18։30-20։00-ն` քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում