Հրապարակվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի գաղտնի ձայնագրությունները
Նմանատիպ
ԱՄՆ-ի ազգային արխիվը հրապարակել է երկրի նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի գաղտնազերծված հեռախոսազրույցների եւ անձնական զրույցների վերջին մասը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գաղտնի ձայնագրություններն արվել էին 1993 թվականին՝ Ուոթերգեյթի սկանդալի թեժ շրջանում, որը բերեց Նիքսոնի պաշտոնաթողությանը:
Գաղտնազերծված նյութերը ներառում են Նիքսոնի այն ձայնագրությունները, որոնք արվել են Սպիտակ տանը ԽՍՀՄ-ի ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի հետ նրա հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ նրա բանավեճերը Չինաստանի հետ հարաբերությունների ջերմացման հարցի շուրջ, որոնք ԱՄՆ-ի նախագահը համարել է «աշխարհի խաղաղության բանալին»:
Հրապարակված ձայնագրությունների վերջին մասի ընդհանուր տեւողությունը կազմում է մոտավորապես երեք հազար ժամ: Եվս մոտավորապես 700 ժամ տեւող ձայնագրություններ չեն հրապարակվել՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից եւ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պահպանելու անհրաժեշտությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում