Երևանում ծեծել են Աջափնյակի փոխթաղապետին
04/08/2021 12:50
![Երևանում ծեծել են Աջափնյակի փոխթաղապետին](https://times.am/v3/wp-content/uploads/2021/08/57fa3f6e2f97a122e6d2693ceef7183e.jpg)
Նմանատիպ
Երևանում ծեծել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, օգոստոսի 2-ին՝ Բաշինջաղյան փողոցում։ Արտակ Հակոբյանը հայտնի է «մեխ» մականունով։
Ըստ կայքին հասած տեղեկությունների Աջափնյակի փոխթաղապետը վիճաբանել է դեռեւս անձը չբացահայտված անձի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի հարված է հասցրել Հակոբյանին։ Արտակ Հակոբյանը մեր տեղեկություններով կատարվածի առնչությամբ արդեն իսկ դիմել է ոստիկանություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում