1900 ձիաուժ հզորություն. իտալական Pininfarina-ն կներկայացնի պատմության հզորագույն կուպեն
Նմանատիպ
Օգոստոսին տեղի կունենա Pininfarina Battista հիպերմեքենայի վերջնական տարբերակի պրեմիերան, որն արտադրողնորն անվանում են ամենահզոր իտալական ավտոմեքենան պատմության մեջ:
Ինչպես հաղորդում է РБК-ն, Automobili Pininfarina ընկերությունը մի քանի թիզեր-լուսանկար է հրապարակել էլեկտրական հիպերմեքենայի սերիական մոդելից, որը կներկայացվի այս ամիս Կալիֆոռնիայում կայանալիք Monterey Car Week միջոցառման շրջանակում:
Հիպերմեքենայի նախնական տարբերակը ներկայացվել էր դեռևս երկու տարի առաջ, սակայն մինչ օրս մեքենայի դիզայնը որոշակի փոփոխությունների ենթարկվել: Այժմ իտալացիները պատրաստվում են ներկայացնել կուպեի վերջնական տարբերակը, որն իր անվանումն ստացել է հանրահայտ դիզայներ և ինժեներ Ջովանի Բատիստա Ֆարինայի պատվին:
Pininfarina Battista-ն շարման մեջ է դնում 4 էլեկտրական շարժիչ, որոնք ընդհանուր 1900 ձիաուժ հզորություն են զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2 վայրկյանում: Առավելագույն արագությունն է 350 կմ/ժամ:
Արտադրողները մտադիր են ընդամենը 150 նման մոդել թողարկել, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 2,2 մլն դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում