Թբիլիսիում կողոպտվել Է Վրաստանի խոշորագույն առևտրային բանկի մասնաճյուղը
22/08/2013 11:49
Նմանատիպ
Թբիլիսիում կողոպտվել Է Վրաստանի խոշորագույն առետրային բանկի՝ «Վրաստանի բանկի» մասնաճյուղը, որը գտնվում Է Կազբեգի պողոտայում, հաղորդում Է «Գրուզիա Online»-ը: Մասնաճյուղի վրա զինված հարձակում Է կատարվել օգոստոսի լույս 22-ի գիշերը: Բանկի մամուլի ծառայության տվյալներով՝ բանկի մասնաճյուղ Է ներխուժել զինված մի մարդ:
Նա զենքի կիրառման սպառնալիքով փող Է պահանջել եւ այն ստանալուց հետո հանգիստ հեռացել Է բանկից:
Հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բանկը չի հաղորդում, թե կողոպտիչը որքան գումար Է տարել:
Ոստիկանությունը քրեական գործ Է հարուցել, կատարվում Է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում