ԵՊՀ-ն ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

ԵՊՀ-ն ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ-ն:

Հովհաննես Հովհանիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵՊՀ ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է 3 անդամից:

Վահրամ Դումանյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ռեկտորի նախկին ժ.պ. Գեղամ Գևորգյանին: Այնուհետև հակիրճ ներկայացրեց Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը՝ շեշտելով, որ վերջինս տիրապետում է կրթական համակարգի նրբություններին և հստակ տեսլական ունի ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում