Որքան մարդ է երկրագնդում վարակվել կորոնավիրուսով. հետաքրքիր վիճակագրություն

Որքան մարդ է երկրագնդում վարակվել կորոնավիրուսով. հետաքրքիր վիճակագրություն

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում Է 200,2 միլիոնը, հետեւում Է իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ախտահարվածների բաժինը կազմում Է մոլորակի բնակչության ավելի քան 2,5 տոկոսը, որը ՄԱԿ-ի Ազգաբնակության բնագավառի հիմնադրամը գնահատում Է 7,875 միլիարդ մարդ:

Այսպիսով՝ քովիդն ախտորոշվել Է Երկիր մոլորակի յուրաքանչյոր քառասուներորդ բնակչի մոտ: Վարակվածների ընդհանուր թվի մոտ կեսը բաժին Է ընկնում հինգ երկրների՝ ԱՄՆ-ին (35,3 միլիոն), Հնդկաստանին (31,8 միլիոն), Բրազիլիային (20 միլիոն), Ռուսաստանին (6,4 միլիոն) եւ Ֆրանսիային (6,3 միլիոն):

Հիվանդացածների ամենաբարձր բաժինը համեմատաբար ոչ մեծ թվով բնակչությամբ պետություններում Է: Այսպես, Անդորայում վարակվել Է բնակչության ավելի քան 19 տոկոսը (14, 8 հազար մարդ), Բահրեյնում՝ 17,2 տոկոսը (269,5 հազար):

ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում Է շուրջ 11 տոկոս, իսկՀնդկաստանում՝ ընդամենը 2,4 տոկոս: Կորոնավիրուսային վարակի հերթական ալիքն ամռան սկզբից նշվում Է Արեւմտյան Եվրոպայի երկրներում, թեեւ վերջին շաբաթներին իրավիճակը հաջողվել Է կայունացնել: Բացի դրանից, հուլիսից հիվանդացությունն սկսել Է կտրուկ աճել Հյուսիսային Ամերիկայում եւ Ասիայում:

Քովիդի պատճառով մահացածների թիվը գերազանցել Է 4,25 միլիոնը. դա բոլոր ախտահարվածների 2,1 տոկոսն Է: Մահացածության ցուցանիշն աշխարհում նույն մակարդակում Է գտնվում գարնանից: Ամենից շատ մահեր են արձանագրվել ԱՄՆ-ում (615 հազար), Բրազիլիայում (560 հազար) եւ Հնդկաստանում (426 հազար): Մահացության ամենաբարձր ցուցանիշները տակավին նշվում են Եմենում (19,5 տոկոս) եւ Պերուում (9,3 տոկոս):

Հետևեք մեզ նաև Telegram-ում