Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ

Երրորդ փորձից իշխանական խմբակցությունն այնուամենայնիվ տեղի տվեց և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց ընդդիմության թեկնածու, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Վերջինիս օգտին քվեարկել է 64 պատգամավոր։

Հիշեցնենք, անցած երկու օրերին ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև սուր վեճ էր առաջացել այս հարցի կապակցությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պնդելով հանդերձ, որ շահագրգռված են խորհրդարանական մարմինների շուտափույթ ձևավորմամբ և օր առաջ օրենսդրական աշխատանքին անցնելով, այնուամենայնիվ ցանկանում էին նաև, որպեսզի ընդդիմությունը խնդրի իրենց քվեարկել Իշխան Սաղաթելյանի օգտին։ Հակառակ ճամբարը, բնականաբար, դեմ էր իշխանության այդպիսի մոտեցմանը և, ամեն անգամ ընտրություններում պարտվելուց հետո, կրկին առաջադրում Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Այս անգամ նրանց ջանքերը հաջողությամբ ավարտվեցին և ՔՊ-ն ստիպված եղավ ընդունել ընդդիմության օրակարգը։

Այսպիսով, ԱԺ նախագահի և նախագահի տեղակալի ընտրություններն ավարտված են։ Խորհրդարանն անցնում է մշտական հանձնաժողովների ձևավորման գործընթացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում