Վրաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ վերականգնել ռազմական համագործակցությունը
Նմանատիպ
Վրաստանը կցանկանար Ռուսաստանի հետ վերականգնել համագործակցությունը ռազմական ոլորտում, բայց դրա համար առայժմ չեն ստեղծվել համապատասխան պայմաններ: Այս կարծիքը օգոստոսի 21-ին հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, որն այցով գտնվում Է Վաշինգտոնում: Նա Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի հետ կայացած բանակցություններից հետո Ջոն Հոփքինսի համալսարանին առընթեր հեռանկարային միջազգային հետազոտությունների դպրոցում ելույթ Է ունեցել փորձագետների ու լրագրողների առջեւ:
«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությանը, բայց այժմ այդ մասին խոսելը վաղաժամ Է»,-ասել Է Ալասանիան՝ պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին: Առայժմ Թբիլիսին եւ Մոսկվան «միայն հակաահաբեկչական համագործակցություն են իրականացնում իրավապահ մարմինների գծով», այդ թվում՝ 2014 թվականին Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու համար:
Ալասանիան հայտնել Է, որ Հեյգելի հետ իր հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-վրացական հարաբերությունները եւ տարածաշրջանի իրադրությունը: Քննարկվել են նաեւ վրացի զինծառայողների մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողությանը եւ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ը օժանդակելու Է Վրաստանի պաշտպանական հնարավորությունների ամրապնդմանը զինծառայողների ուսուցման ու պատրաստման, ենթակառուցվածքի եւ լոգիստիկայի բնագավառում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում