Այնպես երգեցին, որ Շուշիում ու Երևանում նստած թուրքի ականջները խլացան

Այնպես երգեցին, որ Շուշիում ու Երևանում նստած թուրքի ականջները խլացան

Ստեանակերտի Վերածննդի հրապարակում նախօրեին կայացել է երգիչ Անդրեի հանդիպումն արցախցիների հետ։ Թեմային հետևողները լավ գիտեն, որ Արցախում վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից էր այդ հանդիպումը։ Հանրության կարծիքն այդ հարցում միանշանակ չէր՝ շատերը պնդում էին, որ Արցախում ոչ մի համերգ չպետք է լինի։ Համենայն դեպս, հրապարակներում։

Ինքը Անդրեն շատ ավելի խորն էր մտածել, քան զուտ համերգ կազմակերպելն էր։ Մարդն ասում էր, որ միայն հոգևոր երգեր էր երգելու ու ռեքվիեմներ, որ իր նպատակը մարդկանց համախմբելն ու մեր հայրենիքը գրաված թշնամուն ապացուցելն էր, որ Արցախում կյանք կա։ Որ կամք կա այնտեղ և որ հայ ժողովուրդն արցախցու կողքին է։ Վա՞տ բան էր ուզում՝ իհարկե ոչ։

Եվ ի՞նչ եղավ արդյունքում։ Արդյունքում Անդրեն հասավ իր նպատակին։ Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նա հանդիպեց արցախցիների հետ։ Եվ նա առաջարկեց հրապարակում հավաքված մարդկանց երգել Արցախի հիմնը։

«Երգեք Արցախի հիմնն ու այնպես բարձր երգեք, որ Շուշիում ու Երևանում նստած թուրքի ականջները դրանից խլանան…»

Վերածննդի հրապարակում Անդրեն երգեց նաև Արցախի Հորովելը։ Իսկ հետո բոլորը միասին իձան Ազատամարտիկների պուրակ, որտեղ, ի հիշատակ զոհված մեր զինվորների, մոմավառություն եղավ։ Ի դեպ, վերջին այս հատվածում Անդրեին էր միացել նաև նրա պաստառը պատրած զոհված զինծառայողի ծնողը։ Նյութի գլխավոր լուսանկարում հենց նա է։ Եվ թող այս լուսանկարը լինի մեր ժողովրդի ներքին համերաշխության խորհրդանիշներից մեկը։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում