Թուրքիայում բրիտանացի հարյուրից ավելի զբոսաշրջիկներ են թունավորվել
22/08/2013 12:49
Նմանատիպ
Թուրքական Սիդե քաղաքի Sentido Perissia հյուրանոցում հանգստացող Մեծ Բրիտանիայից ժամանած հարյուրից ավելի զբոսաշրջիկներ թունավորվել են: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror թերթը:
Տուժածների մի մասը հոսպիտալացվել է, որոնց մեջ 5 ամսական մեկ երեխա է եղել: Հյուրանոցի աշխատակիցները ներկա դրությամբ փակել են դեպի ջրավազաններ մուտքերը եւ հյուրերին խորհուրդ են տալիս մնալ իրենց համարներում: Բժիշկները ենթադրում են, որ փսխումով եւ լուծով ուղեկցվող թունավորումը վիրուսային ծագում ունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում