ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը Համացանցում ապօրինաբար Է ստուգել նամակագրությունը
Նմանատիպ
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) լրտեսման ծրագրերի միջոցով ապօրինաբար ստացել Է ամերիկացիների տարեկան շուրջ 56 հազար Էլեկտրոնային նամակներ ընթերցելու հնարավորություն: Այս մասին ասված Է գաղտնազերծված դատական փաստաթղթերում, հաղորդում Է BBC-ին:
Էլեկտրոնային նամակագրությունը, որն ստուգել Է ԱԱԳ-ն, վարել են սովորական քաղաքացիներ, որոնք որեւԷ կապ չունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Դատարանը, որի վճիռները սովորաբար գաղտնիացված են, որոշել Է, որ ԱԱԳ-ն կարող Էր խախտել ԱՄՆ-ի օրենսդրությունը՝ 2008 – 2011 թվականներին տարեկան հավաքելով հասարակ ամերիկացիների տասնյակ հազարավոր Էլեկտրոնային նամակներ:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների անանուն ներկայացուցիչը զանգվածային լրատվամիջոցներին հայտարարել Է, որ նման իրավիճակի պատճառ Է դարձել տեխնիկական խափանումը:
ԱՄՆ-ի իշխանություններն այժմ համատարած քննադատության են ենթարկվում Էլեկտրոնային նամակագրության եւ հեռախոսազրույցների լրտեսման ծրագրերի օգտագործման համար՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մերկացումներից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում