Ֆրանսիան հնարավոր Է համարում Սիրիայում քիմիական գրոհի մասին հաղորդումներին պատասխանել ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանցմամբ
Նմանատիպ
Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդագրություններից հետո Ֆրանսիան հնարավոր Է համարում գործողություններ ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների շրջանցմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
«Եթե Անվտանգության խորհուրդը չկարողանա այդ անել, որոշումներն այլ կերպ կընդունվեն»,-ասել Է Ֆաբիուսը BFM TV հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ եթե քիմիական զենքի օգտագործման մասին հաղորդագրությունները հաստատվեն, կպահանջվի «ուժային հակազդում»: Դրա հետ մեկտեղ նա չի հաստատել հեռուստահաղորդավարի ենթադրությունը, որ դա լինելու Է «ռազմական հակազդում»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում, որն անցկացվել է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման նոր փաստի վերաբերյալ հաղորդագրությունների հայտնվելուց հետո, «լուրջ մտահոգություն» է հայտնել ստեղծված իրադրության կապակցությամբ:
Անվտանգության խորհրդի անդամները նաեւ պահանջել են անհապաղ ապահովել մուտքը ենթադրվող քիմիական գրոհի վայր՝ հումանիտար օգնություն ցույց տալու համար, ինչպես նաեւ հերթական անգամ կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես տեղեկացրել Է Agence France-Presse-ը, Անվտանգության խորհուրդը ձեռնպահ է մնացել պատահածի համար պատասխանատվությունը հակամարտության կողմերից մեկի վրա դնելուց, նշելով, որ մինչ այդ անհրաժեշտ է «պարզություն մտցնել» կատարվածում եւ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:
Օգոստոսի 21-ի առավոտյան սիրիական ընդդիմությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ նախօրյակին կառավարական զորքերը քիմիական գրոհ են ձեռնարկել Դամասկոսից արեւելք գտնվող Գուտա շրջանում, որը վերահսկում են ապստամբները: Ընդդիմադիրների գնահատումների համաձայն՝ գրոհի հետեւանքով զոհվել է ավելի քան 1300 մարդ:
Սիրիայի իշխանություններն իրենց հերթին մերժել են մեղադրանքները: Ավելի ուշ նրանց դիրքորոշումը պաշտպանել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, որի ներկայացուցիչները հայտարարել են, թե թունավոր նյութեր պարունակող հրթիռն արձակվել է ապստամբների կողմից վերահսկվող դիրքերից:
Ներկայում Սիրիայում է գտնվում ԱՄԿ-ի փորձագետների հանձնախումբը, որը հետաքննելու է երկրում ավելի վաղ քիմիական զենքի կիրառման ենթադրվող դեպքերը: Հանձնախումբը, որը գլխավորում է շվեդ գիտնական Օկե Սելսթրյոմը, աշխատանքն սկսել է օգոստոսի 20-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում