Կըլնի, պարոն նախարար, գնա հանգստացի

Կըլնի, պարոն նախարար, գնա հանգստացի

Երկու օր առաջ երեկոյան լրագրողները Երևանի կենտրոնում պատահաբար հանդիպել են պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին։ Վերջինս Հայկազ Բաղմանյանի ու անվտանգության մեծաթիվ աշխատակիցների հետ հանգիստ զբոսնում էր Ազատության հրապարակում հարող տարածքում։

Լրագրողները փորձեցին օգտվել առիթից և մի քանի հարց ուղղել պաշտպանական գերատեսչության ղեկավարին։ Ապարդյուն. Արշակ Կարապետյանը հոգնած էր և անընդհատ խնդրում էր լրագրողներին թողնեն, որպեսզի ինքը հանգստանա։

Թղթակիցներն ամեն դեպքում փորձեցին որոշ մանրամասներ իմանալ պաշտպանական ոլորտում ՀՀ քաղաքականության հնարավոր փոփոխության մասին՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում Արշակ Կարապետյանի բառապաշարը նկատելիորեն խստացել է։ Բայց նախարարի պատասխանը կրկին նույնն էր. «Հմի ես կըլնի՞ հանգստանամ»։

Ի՞նչ ասես այդ մարդուն։ Կըլնի, պարոն նախարար, հանգստացի։ Միայն թե մեկ-մեկ հիշեք, որ սահմանում ամեն օր կրակում են մեր զինվորների ու քաղաքացիական բնակչության վրա։ Մարդկային և տարածքային կորուստներ ենք ունենում։ Պարզապես մի՛ մոռացեք դրա մասին։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում