Իրաքից Թուրքիա ձգվող նավթամուղը պայթեցվել է
Նմանատիպ
Հյուսիսային Իրաքից Թուրքիա նավթ փոխադրող խողովակաշարի իրաքյան հատվածում երեք ռումբային պայթյուն է կազմակերպվել: Նավթամուղի շինարարությունից այս կողմ ամենամեծ հարձակումը համարվող այդ պայթյունների արդյունքում խողովակաշարում նավթի հոսքը դադարեցվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է El Arabia թերթը:
Ըստ թերթի’ պայթյուններն իրագործվել են երեկ վաղ առավոտյան’ հյուսիսիրաքյան Նինովա եւ Քիրքուք քաղաքների մոտակայքում: Խողովակաշարի երեք տարբեր հաստվածներում իրագործված պայթյունները մեծ վնաս են պատճառել նավթամուղին:
Իրաքցի իրավասուները հայտարարել են, որ դա 2003թ.-ից այս կողմ խողովակաշարի վրա ամեմամեծ ռումբային հարձակումն է: Հյուսիսային Իրաքից Թուրքիա նավթ փոխադրող խողովակաշարը միայն վերջին երկու ամիսներին 37 անգամ ռումբային հարձակումների է ենթարկվել: Այդ նավթամուղով իրաքյան նավթը հասցվում է Թուրքիայի Յումուրթալըք նավահանգիստ, այնտեղից էլ’ համաշխարահյին շուկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում