Մենինգը խնդրում Է իրեն կին համարել եւ անվանել Չելսի
Նմանատիպ
Wikileaks-ի իրազեկիչ Բրեդլի Մենինգը խնդրում Է այսօրվանից իրեն անվանել Չելսի Մենինգ եւ պնդում Է, որ ինքը կին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրեն փոխանցված նամակը:
«Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ: Նկատի առնելով՝ ինչ եմ ես զգում եւ ինչ եմ զգացել վաղ մանկությունից, ցանկանում եմ հորմոթերապիա սկսել հնարավորինս շուտ… Ես նաեւ պահանջում եմ, որ, այսօրվանից սկսած, դուք ինձ դիմեք իմ նոր անվամբ եւ իգական սեռի դերանուն օգտագործեք»,- հայտարարել Է Մենինգը նամակում:
Մենինգն այս հայտարարությամբ հանդես Է եկել Wikileaks-ին գաղտնի տվյալներ փոխանցելու գործով դատավճռի հրապարակման հաջորդ օրը:
Օգոստոսի 21-ին զինվորական դատարանը նրան դատապարտել Է երեսունհինգ տարվա բանտարկության՝ պատժաչափի մեկ երրորդը կրելուց հետո պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությամբ:
WikiLeaks-ի իրազեկիչի փաստաբան Դեւիդ Քումբասը հայտարարել Է, որ նախագահ Բարաք Օբամային կտրվի Բրեդլի Մենինգին ներում շնորհելու խնդրագիր: Փաստաբան նշել Է, որ իր պաշտպանյալն ավելի խիստ պատիժ Է ստացել, քան որոշ մարդասպաններ, մարդավաճառներ եւ զենքի առեւտրականներ: Սպիտակ տանը հայտարարել են, որ պատրաստ են սահմանված կարգով քննարկել ներման խնդրանքը, եթե խնդրագիրն այնուամենայնիվ ստացվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում