Մեր Կարմենը ձեզ կների

Մեր Կարմենը ձեզ կների

Սեփական ընտանիքում պղծություն կատարած ստորի գրառումը ստիպեց հանրայնացնել մի փոքրիկ դրվագ իմ ու Կարմենի ընկերությունից: Ուրեմն մի տարի առաջ ստյոպա սաֆարյանը ֆեյսբուքում Կարմենի հիվանդությունն էր չարախնդալով երեսով տալիս (դե դրանց «տղամարդկությունը» գիտեք), ահագին բորբոքված գրառում էի արել ու խոստացել վերոգրյալ արարքի համար ինքնադատաստան տեսնել ստյոպիկի հետ: Գրառումիցս մի քանի րոպե հետո Կարմենը զանգեց. ես սպասում էի վրդովված Կարմենին հանգստացնելուն, բայց Կարմենը մյուս կողմից ինձ սաստող ձայնով ասեց՝ «Նարեկ, սիրելիս, ես այդ խոզերին ներել եմ, բայց վստահ եմ Տերը նրանց չի ներելու… մի բարկացիր ու հանկարծ ոչինչ չձեռնարկես»: 

Էսպիսին էր իմ ընկեր Կարմենը, իսկ դուք, պիղծ կենդանիներ, դեռ ձեր արած պղծությունների համար պատասխան եք տալու, թե՛ այս, թե՛ հանդերձյալ կյանքում: Համենայնդեպս վստահ եմ, որ Կարմենը ձեզ հիմա էլ է ներում, բայց երկնքից:
Լույս իջնի հոգուդ, Կարմեն ջան, երազանքներդ անկատար չենք թողնելու:

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում