Վարդան Ամալյան՝ աննման տղա, մեր ոսկի սերմ

Վարդան Ամալյան՝ աննման տղա, մեր ոսկի սերմ

Անըմբռնելի է ու առեղծվածային, թե 11 տարեկան տղուկն ինչպես կարող էր այսքան հասուն գրիչ ունենալ, միտքը չափ գցել՝ հասկանալու արարչագործության հրաշքը, լինել անաչառ-ինքնաքննադատ, տիրապետել հումորի հասունության նրբերանգներին, թրծված սցենարիստի հմտությամբ կադրային մտածողություն դնել պատմվածքների մեջ, լինել խոհուն փիլիսոփա ու քննախույզ հոգեբան․․․

․․․ Գրել այս պատմվածքներն ու կարճ շալվարով իջնել բակ՝ գնդակ տշելու։ Եվ կատարյալ լինել ֆուտբոլում ու մյուս սպորտաձևերում էլ, հավասարապես նաև՝ քուչի հարաբերություններում, ընկերների հետ, բանակում, մարտում ու նույնիսկ մահվան պահին՝ իր պաշտելի Շուշին ազատագրելիս․․․

․․․ Վարդա՛ն Ամալյան, աննմա՛ն տղա, մեր ոսկի՛ սերմ, որը ծիլ է տալու, դառնալու է հույսի փարոս ու օրինակ, խոնարհումս քո ասուպային կյանքի կատարելության ու քո սխրանքի առաջ։

․․․ Շնորհակալություն «Մետրո թատրոնի» երիտասարդ շնորհաշատ դերասաններին՝ Վարդանի պատմվածքների արվեստալի բեմականացման, նրբաճաշակ խորեոգրաֆիայի և սիրուն վոկալի համար։ 

Արմինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում