ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագետները կբանակցեն օգոստոսի 28-ին
Նմանատիպ
Սիրիային նվիրված «Ժնեւ-2» խորհրդաժողովի նախապատրաստման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետների միջեւ բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 28-ին Հաագայում:
Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, օգոստոսի 28-ին Հաագայում պլանավորված Է անցկացնել ռուս-ամերիկյան հերթական աշխատանքային հանդիպումը՝ նախապատրաստելու Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովը: Ռուսաստանի կողմից դրան կմասնակցեն արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գերատեսչության տնօրեն Սերգեյ Վերշինինը… ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ-ի պետքարտուղարի ավագ տեղակալ Ուենդի Ֆերմանը եւ դեսպան Ֆորդը»,-ասել Է Լուկաշեւիչը:
Հաագայի հանդիպումը կդառնա Ժնեւի առաջին խորհրդաժողովում սկսված գործընթացի շարունակությունը, որը մեկ տարի առաջ տեղի Է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ երկրների եւ Սիրիայի հետ հարեւան մի շարք պետությունների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Նրանք պայմանավորվել են, որ անհրաժեշտ Է դադարեցնել բռնությունը Սիրիայում եւ կառավարություն ստեղծել սիրիական հասարակության շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Այժմ Հաագայում պետք Է հող նախապատրաստվի այս նախաձեռնության իրագործման շուրջ երկխոսություն սկսելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում