Ադրբեջանի նախագահի պաշտոնի թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է եւս մեկ նախագահի թեկնածուի’ ինքնառաջադրված Գուդրաթ Իսագ օղլու Իսագովի փաստաթղթերը: Վերջինիս մասին հայտնի է միայն, որ նա Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից է: 

Մինչ այժմ Ադրբեջանի ԿԸՀ ներկայացվել են 17 թեկնածուների փաստաթղթեր, որոնցից 15-ի թեկնածությունը հաստատվել է: Դրանք են’ Իլհամ Ալիեւը, Ահմեդ Օրուջը, Իլգար Մամեդովը (Ալթայ), Իգբալ Աղազադեն, Ֆուադ Ալիեւը, Ալի Ալիեւը, Արազ Ալիզադեն, Գուդրաթ Հասանգուլիեւը, Խավիզ Հաջիեւը, Զահիդ Օրուջը, Ֆարաջ Գուլիեւը, Արաստուն Օրուջլուն, Էլշան Հասանովը, Իսմայիլ Յուսիֆովը եւ Գուդրաթ Իսագովը:

Նախագահական ընտրություներն Ադրբեջանում տեղի կունենան ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում