-4.9 C
Yerevan

«Ժողովուրդ»․ Հայաստանում ավելացել է ռուսական պետհամարանիշների գողությունը

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

«Մեր հանրապետությունում առավոտյան արթնանում ես ու հայտնաբերում մեքենադ՝ առանց պետհամարանիշների. Հայաստանում շարունակվում են պետհամարանիշների գողության դեպքերը: Այս անգամ գողանում են ոչ թե հայկական «գոլդ», այլ ռուսական համարանիշները։ Ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները մեր հանրապետությունում համարվում են «արտոնյալ». ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում, կարելի է ասել, տուգանքներ չեն վճարում:

Ռուսական համարանիշի գողության դեպքում վարորդը չի կարող այն դարձյալ ռուսականով փոխարինել կամ նույնը ստանալ, քանի որ դա աշխատատար եւ ծախսատար գործընթաց է, այդ պատճառով ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները երեկոյան տուն վերադառնալիս դրանք մեքենայի վրայից հանում են ու տանում տուն: Բացի այս, եւս մեկ խնդիր համարանիշների հետ կապված, բայց արդեն՝ Ռուսաստանում. պարզվում է՝ մեր հայրենակիցներն այնտեղ օտարերկրյա համարանիշներով մեքենա վարելիս, երբ մի քանի անգամ խախտում են կատարում, տվյալ երկրի իշխանություններն այդ քաղաքացուն ներառում են «սեւ ցուցակում»: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում մեր հայրենակիցների մեծ մասը մեկնում է այնտեղ վարորդ աշխատելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից շատերն արդեն հարցի լուծման իրենց տարբերակն են գտել. գալիս են Հայաստան, անվանափոխություն են կատարում ու նորից հետ վերադառնում ՌԴ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img