Շտապ. Ադրբեջանցիները ստուգել են հայ վարորդների մեքենաները
15/09/2021 14:57
Նմանատիպ
Երեկվա դրությամբ հայ վարորդներից ստացել եմ երեք ահազանգ, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջացի սահմանապահները և ոստիկանները ստուգել են 3 մեքենա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը։
«Դա երեկ էր, այսօրվա դրությամբ որևէ նոր ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են ոստիկանական հենակետ, ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում