Books Times.am: «Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ», Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր

Books Times.am: «Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ», Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր

Գրքի հեղինակներին ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Թե՛ Բժեզինսկին և թե՛ Քիսինջերը աշխարհաքաղաքական մտքի ընդունված հեղինակություններ են, որոնց աշխատությունները տարիներ շարունակ որոշել են Միացյալ Նահանգների քաղաքականությունը աշխարհի բոլոր կողմերում։

Ներկայացվող գիրքը երկու հայտնի գործիչների՝ վերջին տարիների հոդվածների, ելույթների ու մտքերի հավաքածու է, որտեղ նրանք առավելապես խոսում են ՌԴ նախագահ Վ. Պուտինի աշխարհաքաղաքականության և ԱՄՆ համարժեք գործողությունների մասին։ Հատկանշական է, որ շատ հարցերում հեղինակները տարաձայնություններ ունեն։ Օրինակ, խոսելով 2014թ. Ուկրաինայում սկիզբ առած ճգնաժամի մասին՝ Բժեզինսկին նշում է, որ դրանից հետո Ռուսաստանի քաղաքականությունը շատ ավելի անկանխատեսելի և վտանգավոր է դարձել։ Մինչդեռ Քիսինջերը ճիշտ հակառակ կարծիք ունի՝ պնդելով, որ ժամանակակից Ռուսաստանը շատ ավելի հավասարակշռված և պրագմատիկ է դարձել։ Այս առումով գիրքը նաև հետաքրքիր բանավեճ է աշխարհաքաղաքական մտքի երկու ճանաչված հայրերի միջև։

———————————————————————————————————————

Գիրքը պատվիրելու համար խնդրում ենք զանգել հետևյալ հեռախոսահամարով՝

+374 95 428833

Կամ գրել Books.Times.am facebook-յան էջին։

Գինը 4800 ՀՀ դրամ

——————————————————————————————————————— 

Հեղինակ – Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր

Լեզու – Ռուսերեն

Կազմ – Կոշտ

Էջերի քանակը – 240

Տարեթիվ – 2021

 

Հարգելի այցելուներ, Books Times.am-ի այլ գրքերին ծանոթանալու համար խնդրում ենք անցեք այս հղումով։ Մեր գրախանութում դուք կգտնեք բազում հետաքրքիր այլ գրքեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում