Ռուսաստանից 12 հազար ադրբեջանցիներ են վտարվել
Նմանատիպ
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը տարվա սկզբից մինչ այժմ երկրից արտաքսել է 200 հազար մարդու, այդ թվում’ 12 հազար ադրբեջանցիների: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել է ծառայության ներկայացուցիչը:
Ռուսաստանից ամենից շատ արտաքսվել են Ուզբեկստանի քաղաքացիները (41 տոկոս): Ուզբեկներից հետո արտաքսվածների մեջ երկրորդ տեղում: Տաջիկստանի քաղաքացիներն են (21 տոկոս), հետո’ Ղրղզսատանի (9 տոկոս) եւ Ադրբեջանի (6 տոկոս) քաղաքացիները:
Ծառայության ներկայացուցչի խոսքով’ ներկա դրությամբ ԱՊՀ երկրներից 120 հազար արտասահմանցիներ սպասում են Ռուսաստանում իրենց հետագա մնալու մասին որոշմանը: Նա նաեւ նշել է, որ ընդհանուր առմամբ’ մինչեւ տարեվերջ Ռուսաստանից կարտաքսվեն բնակության կարգը խախտած 300 հազար արտասահմանցիներ:
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանում մնալու ժամկետը գերազանցած’ ռիսկային խմբի միգրանտների ցուցակում մոտ երեք միլիոն արտասահմանցիներ կան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում