Մենինգը խնդրել է Օբամային ներում շնորհել իրեն
Նմանատիպ
WikiLeaks-ի իրազեկիչ Բրեդլի Մենինգը, որը դատապարտվել է 35 տարվա բանտարկության, նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ ներում շնորհելու խնդրանքով: Ինչպես պարզ է դառնում The New York Times թերթի կայքում զետեղված նյութից, փաստաթուղթն արդեն օգոստոսի 22-ին ուղարկված էր պետության ղեկավարին;
Օգոստոսի 21-ին զինվորական դատարանը նրան դատապարտել Է երեսունհինգ տարվա բանտարկության՝ պատժաչափի մեկ երրորդը կրելուց հետո պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությամբ:
Իր նամակում Մենինգը գրում է, որ բանակ է գնացել եւ Իրաք պատերազմի մեկնել՝ համոզված լինելով, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետ ամերիկյան հասարակությունը պետք է փոխի իր արժեքների եւ իր կենսակերպի պաշտպանության համար պայքարի մեթոդները: Սակայն, դառնալով պատերազմական իրադարձությունների վկան եւ ամեն օր կարդալով գաղտնի հաշվետվություններ, ինքը եկել է այն եզրակացության, որ ամերիկացիներն իրենց պայքարում մոռացել են «մարդկայնության մասին», գրում է դատապարտյալը:
Մենինգը նշել է, թե հասկանում է, որ խախտել է օրենքը, բայց պնդում է, որ դա արել է իր երկրի նկատմամբ սիրուց:
Ավելի վաղ Մենինգը խնդրել իրեն անվանել Չելսի եւ հայտարարել Է, որ ինքը կին Է: Այդ մասին հաղորդել Է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրեն փոխանցված նամակը: «Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ: Նկատի առնելով՝ ինչ եմ ես զգում եւ ինչ եմ զգացել վաղ մանկությունից, ցանկանում եմ հորմոթերապիա սկսել հնարավորինս շուտ… Ես նաեւ պահանջում եմ, որ, այսօրվանից սկսած, դուք ինձ դիմեք իմ նոր անվամբ եւ իգական սեռի դերանուն օգտագործեք»,- հայտարարել Է Մենինգը նամակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում