Հալեպի ռեստորաններից մեկում իրականացված պայթյունի զոհ է դարձել տասը մարդ

Տասը մարդ է զոհվել Հալեպի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է  Սինհուա գործակալությանը:

Քաղաքի մարզական համալիրներից մեկին առընթեր Kabo Grillo ռեստորանում պայթյուն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը: Զոհվածների թվում է «Ալ Իկբարիա» հեռուստաալիքի լրագրողը: Ավելի քան քսան մարդ վերքեր են ստացել: Պայթյունը որոտացել Է այն ժամանակ, երբ ռեստորանում անցկացվում էր տեղական դպրոցներից մեկի սովորողների կողմից կազմակերպված ավարտական հանդեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում