Ադրբեջանում զինծառայող է վիրավորվել
Նմանատիպ
Բաքու-Ղազախ ավտոմայրուղու Շամքիրի շրջանով անցնող հատվածում սահմանված արագությունը գերազանցելու արդյունքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 44-ամյա զինծառայող Մաթլաբ Գոջաեւը VAZ2106 ավտոմեքենայով հարվածել է Թառթառի շրջանի 58-ամյա բնակիչ Նիզամի Ալիեւի վարած VAZ2109 ավտոմեքենային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, պատահարի արդյունքում երկու վարորդներն էլ մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել: Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Երկու վարորդների վիճակը բժիշկները խիստ ծանր են բնութագրում: Նախնական տվյալներով’ պատահարի պատճառը զինծառայողի կողմից ճանապարհային կանոնների խախտումն է եղել:
2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում զոհվել է 59 զինծառայող, որոնցից 52-ը’ ոչ մարտական պայմաններում: Ավտոճանապարհային պատահարների արդյունքում զոհվել են 12 զինծառայողներ, 73 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում