Ինչու են Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանից հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդ ձևավորում
Նմանատիպ
Խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում Վրաստանի «միջնորդական առաքելության» մասին՝ պետք է ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքների վրա։ Նախ, հայտնի փաստ է, որ մեր տարածաշրջանում Վրաստանը լրջագույն խնդիրներ ունի Արցախի և Հայաստանի անվտանգային կարևոր գործընկեր, իսկ վերջին ամիսներին նաև՝ հիմնական երաշխավոր Ռուսաստանի Դաշնության հետ։ Ակներև է, որ Մոսկվան խանդով է ընդունում հայ-վրացական հարաբերություններում ձեռքբերված գրեթե ցանկացած նշանակալից պայմանավորվածությանը։ Ի դեպ, նույնը և Թբիլիսին, երբ խոսքը վերաբերվում է հայ-ռուսականա համագործակցության խորացմանը։
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը չափազանց մեծ ազդեցություն ունեն Վրաստանի արտաքին քաղաքականության վրա։ Ավելին՝ հենց Անկարան ու Բաքուն են ամեն ինչ անում, որպեսզի Վրաստանը կայանա որպես Հայաստանի հետ երկխոսության միջնորդ։ Դրան էր ծառայում, օրինակ, Ղարիբաշվիլու միջնորդությամբ 15 հայ ռազմագերիների ազատ արձակելու և Հայաստան ուղարկելու Ալիևի որոշումը։ Նույն խնդրի մասին է Նյու-Յորքում վերջերս կայացած հանդիպման ընթացքում Էրդողանը խոսել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ։ Վերջինս էլ ակտիվ ներգրավվել է այդ գործընթացի մեջ և թե՛ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, թե երեք օր առաջ Բաքվում, և թե՛ Փաշինյանի հետ վրաստանյան այցի ընթացքում շարունակ առաջարկում իր երկրի միջնորդական ու խաղաղասիրական ծառայությունները։
Թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում Վրաստանը ներգրավել Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու գործին, կարծում եմ հասկանալի է։ Իսկ թե ինչու է Փաշինյանը հենց Ղարիբաշվիլու միջոցով Էրդողանին հանդիպելու առաջարկներ անում, այդքան էլ պարզ չէ։
Բոլոր այս խնդիրների մասին ծավալուն մի հոդված եմ պատրաստել, որը շուտով լույս կտեսնի «Դրօշակի» հաջորդ համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում