Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հացրել Լիբանանին
Նմանատիպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը օգոստոսի 23-ի առավոտյան հարված են հացրել Բեյրութից հարավ ընկած շրջանի նպատակակետին: Ինչպես հաղորդվում է Haaretz թերթի կայքում, դա արվել է ի պատասխան այն հրթիռահարվածի, որը նախօրյակին Իսրայելին հասցվել էր Լիբանանի տարածքից:
Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները հրատարակությանը պատմել են, որ երկրի ռազմաօդային ուժերի գործողությունը հաջող է եղել, դրան մասնակցած բոլոր ինքնաթիռները վերադարձել են ավիաբազա: Թե հատկապես ինչ թիրախ են ռմբակոծել ինքնաթիռները, չի ճշտվում:
Իսրայելի բանակում ենթադրում են, որ Լիբանանի տարածքից իրականացված հրթիռակոծության հետեւում կանգնած է ոչ թե «Հզբոլլահ»-ը, այլ գլոբալ ջիհադի հետեւորդներ:
Օգոստոսի 22-ին երեքից մինչեւ չորս չկառավարվող հրթիռներ էին արձակվել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Այնտեղ օդային տագնապ էր հայտարարվել, սակայն զոհեր եւ լուրջ ավերածություններ չեն եղել: Այս հարձակման համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում